Եվրոպայի Խորհուրդն ու Եվրամիությունը պաշտոնապես սկսել են իրականացնել նախագծերի շարք 4 միլիոն դոլար արժեքով` «Արեւելյան գործընկերության մասնակից երկրներում ժողովրդավարությունն առաջ մղելու համար»:

Նախագծերը միտված են Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում բարեփոխումների ընթացքին աջակցելուն:

Բացի այդ, այն նպատակ ունի մոտեցնել այդ երկրները Եվրոպայի խորհրդին եւ ԵՄ չափորոշիչներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դատական բարեփոխումների անցկացումը, պայքարը կիբերհանցագործությունների եւ կոռուպցիայի դեմ: Նախագծերն իրականացվելու են 30 ամսվա ընթացքում: