Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 10-ին, ժամը 15:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Լիանա Բ․-ի դին (ծնվ․ 1951 թ․)։