Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհուրդը (WTTC) նշել է այս տարվա ամռան անվտանգ տուրիստական ուղղությունները: Ցանկը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ զբոսաշրջիկների համար ամենաապահովը Պորտուգալիան, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան են: Այս երկրներում անվտանգության հատուկ արձանագրություններ են ներդրվել, որոնք հաստատվել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից: Այս արձանագրությունները կօգնեն ճանապարհորդներին հանգստի վայր ընտրել, որտեղ պահպանվում են հիգիենայի եւ առողջապահության միջազգային չափանիշները:
Մայիսին փորձագետները նշել էին ճանապարհորդության համար ամենատարածված երկրները կորոնավիրուսի համավարակի համատեքստում: Ուսումնասիրելով բրիտանացի զբոսաշրջիկների՝ ապրիլ ամսվա պատվերները՝ վերլուծաբաններն հանգել են այն եզրակացության, որ Իսպանիան շարունակում է ֆավորիտ մնալ՝ չնայած այն հանգամանքին, որ եվրոպական երկրների շարքում այս երկիրն ամենաշատն է տուժել կորոնավիրուսից:




























