«ՀԺ»-ն գրում է, թե Շիրակի մարզում վերջին շաբաթվա քննարկման թեման այն է, թե ինչով է ի վերջո ավարտվել այս տարվա մայիսի 1-ին ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի եւ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի միջեւ բռնված լարված երկխոսությունը։
Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ղեկավար, ՕԵԿ անդամ Վաղինակ Բաղդասարյանի (ԱԽՔ-ի հետ հորեղբոր թոռներն են) որդու՝ մայիսի 1-ին տեղի ունեցած հարսանիքի պատվավոր հյուրերն են եղել Արթուր Բաղդասարյանը եւ Աշոտ Գիզիրյանը։ Ըստ Արթիկում եւ Գյումրիում շրջանառվող լուրերի, երբ բոլորն արդեն գինովցած են եղել, նրանց միջեւ տհաճ խոսակցություն է բռնկվել։ «ԱԽՔ-ը զայրացած քաշել է մարզպետի թեւից՝ առաջարկելով կողքի սենյակում առանձին խոսել։ Քիչ անց այդ սենյակից ճլըթոց է լսվել, եւ ԱԽՔ-ը խառնված ու սրտնեղած այնտեղից դուրս է պրծել։ Վաղինակ Բաղդասարյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նշված պաշտոնյաները մասնակցել են իր որդու հարսանիքին։ Բայց վեճի դրվագը Սպանդարյանի գյուղապետը, բնականաբար, հերքել է»,-գրում է Հայկական ժամանակ»-ը։





























