Երեւանում կնշվի Հաղթանակի օրը: Ինչպես հաղորդում է Հայաստանում «Ռոսստրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունը, միջոցառումը կսկսվի մայիսի 8-ին ժամը 11:00-ին` Երեւանի Հրազդանի կիրճում,  մանկական երկաթուղու մոտ գտնվող ԽՍՀՄ հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտից:

Տոնակատարումը կազմակերպել է «Ռուսաստանի բարեկամներ» ընկերությունը, «Հարմոնիա» կազմակերպությունը` Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության գլխավորությամբ: Միջոցառման շրջանակում, ծաղիկներ կդրվեն հուշարձանին, տեղի կունենա պատվո պահակախմբի շքերթ, Երեւանի քաղաքապետարանի երիտասարդական կենտրոնի ստեղծագործական համույթի համերգը: Կազմակերպվի նաեւ դաշտային խոհանոց: