Անցած գիշեր Սիրիայում բանակային ստորաբաժանումները գրոհել են Բանիյաս քաղաքը, որը հակակառավարական ելույթների հիմնական օջախներից է: Օգտագործվել են նաեւ տանկեր: Իրավապաշտպանների փոխանցմամբ` զորքերը երեք ուղղությամբ  են մտել քաղաք:

Սիրիայի քաղաքներում անվտանգության ուժերի հետ բախումների հետեւանքով, զոհվել է առնվազն 26 մարդ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մարտի կեսերից Սիրայում բախումների հետեւանքով զոհերի թիվը հասնում է 580 -ի: