Սիդնեյում վանդալները պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ավստրալիայի հայ ազգային կոմիտեից (ANC Australia), միակ բանը, ինչին ձեռք չեն տվել հանցագործները, հուշարձանի շուրջ աճած ծաղիկներն են եղել։

Վանդալիզմի երեւույթը քննադատել է պատգամավոր Ջոն Ալեքսանդերը։ «Ավստրալիան մեծ երկիր է եւ հարգում է բոլոր մշակույթները։ Հայ համայնքը մեծ ներդրում է ունեցել մեր հասարակության ձեւավորման գործում եւ հիշատակի հարգման իրավունք ունի»,- ասել է նա։