Վրաստանի Դեդոպլիսցկարոյի շրջանում Ալազանի գետի (գտնվում է Վրաստանի արեւելքում եւ Ադրբեջանի արեւմուտքում) վարարումից հետո շուրջ 150 հա վրացական հողեր հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Ինչպես ասել է «Շարժում հանուն արդար Վրաստանի» տեղական կազմակերպության ներկայացուցիչ Շոթա Ջամասպիշվիլին, ադրբեջանական կողմը մշտապես Ալազանիի ափի ամրացման աշխատանքներ է կատարում, ինչը չի անում Վրաստանի կառավարությունը։ Գետի հունը փոխվելու պատճառով Վրաստանը տարածքներ է կորցնում։
«Շատ շուտով ադբեջանցիները կյուրացնեն այդ հողերը եւ Վրաստանին դժվար կլինի դրանք հետ վերադարձնել»,- Ջամասպիշվիլի խոսքերն է մեջբերում «Գրուզիա online»-ը։





























