Ինդոնեզիայի արեւելքում օդանավը է աղետի ենթարկվել: Տարբեր տվյալներով` օդանավում եղել է 25- 27 մարդ: Օդանավն իրականացրել է Կայմանա- Սորոնգ չվերթը: Associated Press-ի փոխանցմամբ, օդանավն աղետի է ենթարկվել անմիջապես վայրէջքից առաջ:
Ուղեւորների ճակատագրի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Հայտնի է, որ եղանակն անբարենպաստ է եղել:





























