Երկրորդ աշխարհամարտին մասնակցած հայ վետերանները ներկա կգտնվեն Հաղթանակի 66-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին եւ Կարմիր հրապարակի շքերթին։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը նախօրեին կազմակերպված ընդունելության ժամանակ չորս վետերանների դեպի Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ ավիատոմսեր էին հատկացվել։ Նրանք կմասնակցեն մայիսի 9-ին կայանալիք շքերթին։
Նշենք, որ այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում ընթանում է Հաղթանակի շքերթի գլխավոր փորձը։
Մայիսի 9-ի շքերթին կմասնակցի 20 հազար զինվորական։





























