Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8835 նոր դեպք, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով օպերատիվ շտաբին։

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 528,9 հազարի։

Նոր վարակվածները հայտնաբերվել են երկրի 84 շրջաններում։ Նրանց 36,2 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։