Նավթի գները համաշխարհային շուկայում էապես բարձրացել են` նախորդ շաբաթվա անկումից հետո, կապված որոշ եվրոպական երկրներում պետական բյուջեների շուրջ առաջացած դժվարությունների հետ:
Brent Crude Oil տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում բարձրացել է 6.77 դոլարով (6.20 տոկոս), հասնելով 115.90 դոլարի` մեկ բարելի դիմաց: Նախորդ շաբաթ «Brent»-ի գինը նվազել է 12,8 տոկոսով, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:
Նյու Յուրքի NYMEX բորսայում, «Light Sweet» տեսակի ամերիկյան թեթեւ նավթի հունիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 5.37 դոլարով, հասնելով 102.55 դոլարի` մեկ բարելի դիմաց:




























