Բելգիայում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի սահմանափակումների չեղարկման հերթական փուլը՝ կբացվեն լողավազանները, թեմատիկ այգիները եւ երեկույթների անցկացման համար տարածքները, հայտարարել է երկրի վարչապետ Սոֆի Վիլյամսը, հայտնում է Reuters-ը։
Ընդ որում, նա նշել է, որ սոցիալական դիստանցիայի պահպանման պահանջը մնում է ուժի մեջ։
Բելգիացիները նաեւ կարող են այցելել կինոթատրոններ եւ թատրոններ։ Զանգվածային միջոցառումների համար փակ տարածքներում կթույլատրվի հավաքվել մինչեւ 200 մարդու։
Մինչեւ 400 մարդ կարող է հավաքվել բացօթյա անցկացվող միջոցառումների ժամանակ։
Բելգիացիներին կթույլատրվի շաբաթական հանդիպել մինչեւ 15 ընկերների հետ։ Ընդ որում, սոցիալական դիստանցիայի եւ հիգիենայի կանոնները պետք է պահպանվեն անպայման։ Դիմակների կրումը խորհրդատվական բնույթ է կրում, սակայն կարող է պարտադիր պահանջ դառնալ։




























