Խորվաթիայի Կոպրիվնիցա գյուղում ապրում է վեցամյա Իվան Ստոիլկովիչը, որի մարմնին են ամրանում մետաղական առարկաներ։

Նա իր վրա կարող է պահել մինչեւ 25 կգ մետաղ։

Երեխան ասում է, որ գդալներ եւ թավաներ պահելու ունակությունն իրեն շատ է հոգնեցնում։

«Մետաղական առարկաներ պահելու հարցում ես խնդիր չունեմ, սակայն ի վերջո հոգնում եմ»,- ասում է Իվանը։

Այս ամենին գումարած՝ Իվան Ստոիլկովիչը «բուժիչ» ձեռքեր ունի։ Իվանը թեթեւացրել է պապի որովայնային ցավերը, ինչպես նաեւ օգնել է հարեւանին, ով ավտովթարի ժամանակ վնասել է ոտքը։