Վերջին օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 24 նոր դեպք:

Ըստ կառավարության StopCov պաշտոնական կայքի՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 1.073:

Նման կտրուկ տարբերությունն ամենօրյա աճում հավանաբար պայմանավորված է նախօրեին Գարդաբանում (Քվեմո Քարթլիի մարզ) անցկացված լայնածավալ թեստավորմամբ, որտեղ վերջին օրերին գրանցվել է 24 վարակման եւ մահվան 1 դեպք:

Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում առողջացած մարդկանց թիվն․ համավարակի սկսվելուց ի վեր նրանց թիվը 907 է։

Կարանտինում 5․692 մարդ է գտնվում, հիվանդանոցներում՝ 275- մարդ։

Վրաստանի 41 քաղաքացի, այդ թվում 38 զինծառայող, բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: