Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հանձնարարել է եւս 2 շաբաթով երկարաձգել կարանտինային միջոցները, հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Սահմանված սահմանափակող միջոցներից դրական արդյունքն ամրապնդելու համար երկրի նախագահը պետական հանձնաժողովին հանձնարարել է եւս 2 շաբաթով երկարաձգել կարանտինային միջոցները: Պետության ղեկավարն ընդգծել է կորոնավիրուսից մահացության եւ վարակվածության ցուցանիշների հետագա նվազեցման կարեւորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: