Զբոսաշրջիկները լողափին «այլմոլորակային հիշեցնող» հազվագյուտ ձուկ են գտել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Daily Mail-ին:

Թիմ Ռոթմանն ընկերոջ հետ հսկայական ձուկ են գտել ավստրալիական լողափոխում:

«Ես երբեք նման բան չեմ տեսել: Հեռվից այն այլմոլորակային էր հիշեցնում»,-պատմել է Ռոթմանը:

Ռոթմանն ու իր ընկերը չափել են գտնված էակը, դրա երկարությունն ու լայնությունը հասել են մոտ 2,5 մետրի:

Ավստրալացիները եզրակացրել են, որ դա արեւ-ձուկ է, հայտնի նաեւ որպես լուսին-ձուկ կամ ձուկ-գլուխ: