Իսրայելում ճերմակագլուխ գորշանգղի ձագին կերակրել է դրոնը: Դա առաջին նման դեպքն է:

Haaretz-ի հաղորդմամբ՝  ճերմակագլուխ գորշանգղի ձագի փրկմանը նպաստել են թռչնաբաններն ու զինվորականները՝ Իսրայելի պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանման աշխատակիցները:

Ճերմակագլուխ գորշանգղը, որը տարածված է Եվրասիայում, Հյուսիսային եւ Հյուսիարեւելյան Աֆրիկայում, դեռ չի պատկանում անհետացման եզրին կանգնած տեսակներին, սակայն դրանց թիվը որոշ տարածքներում գնալով նվազում է: Այդ պատճառով Իսրայելում հետեւում են դրանց պոպուլյացիային: