Isaias մրրիկը ստեղծվել է Ատլանտյան օվկիանոսում Բահամյան կղզիների ափերի մերձակայքում, այս մասին վկայում են ԱՄՆ մրրիկներին հետեւելու ազգային կենտրոնի տվյալները, որի կենտրոնակայանը տեղակայված է Մայամիում (Ֆլորիդա նահանգ), փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մրրիրկի մասին նախազգուշացում է թողարկվել Բահամյան կղզիների կենտրոնական հատվածի եւ հարավ-արեւելքի համար»,- նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Մրրիկի քամու առավելագույն արագությունը հասնում է 35,7 մ/վ: Isaias-ը հյուսիս-արեւմուտք է շարժվում 8 մ/վ արագությամբ:



























