Մեքսիկայում քարանձավում հայտնաբերվել են գործիքներ, որոնք թույլ են տվել ենթադրել, որ Հյուսիսային Ամերիկայում մարդիկ ապրել են 26 500 տարի առաջ, հաղորդում է ԱՄերիկայի ձայնը:
Թենեսիում Վանդերբիլտի համալսարանի անթրոպոլոգիայի պրոֆեսոր Թոմ Դիլեհեյը նշել է, որ այժմ ամենահայտնի հյուսիսամերիկյան հնագիտական հուշարձանները թվագրվում են 15 000-17 000 տարի առաջ:
Գիտնականները հայտնել են, որ քարե գործիքներ են գտել , որոնց տարիքը գնահատվում է 26 500 տարի:
Կան նշաններ, որոշ արտեֆակտներ 30 000 տարեկան են, սակայն դեռ բավականաչափ ապացույցներ չկան:





























