Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն մայիսի 14-ի գիշերն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Փարամազ փողոցի թիվ 15 շենքը գտնվում է վթարային վիճակում:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղում պարզվել է, որ վնասվել են շենքի (կառուցված 1987թ., 9 հարկ, 36 բնակարան, 33-ը` բնակելի) երկաթ-բետոնե սյուները. առկա է փլուզման վտանգ:
Քաղաքապետ Ս.Հայրապետյանի կողմից որոշում է կայացվել տարհանել բնակիչներին: Հրշեջ-փրկարարների, ոստիկանների եւ քաղաքապետարանի աշխատակիցների ուժերով 32 բնակարաններից տարահանվել է 125 բնակիչ, որոնք տեղավորվել են հարազատների տներում, իսկ բնակարաններից մեկի բնակիչները (5 անձից բաղկացած) հրաժարվել են տարհանվել: Շենքը շրջափակվել է ժապավեններով, հրշեջ-փրակարարների եւ ոստիկանների ուժերով սահմանվել է հերթապահություն:




























