2010թ. Հայաստանի սփյուռքի նախարարության հատկացվել է 535,9 միլիոն դրամ: Բյուջեն կատարվել է 97,5 տոկոսով: Այդ միջոցներով իրականացվել են 11 ծրագրեր: Եւս 34 միլիոն դրամ հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդից:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ծրագրերի իրականացման համար հատկացվել է 200 միլիոն դրամ: Իրականացվել է նաեւ «Մեր մեծերը» ծրագիրը:

Հաշվետու տարում նախարարությունը արտերկիր է ուղարկել 72 հազար գիրք, իրականացրել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում: Իսկ «Արի տուն» ծրագրի համար օգտագործվել է 33 մլն դրամ: