Հաագայում Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն այսօր հարցում է ներկայացնելու դատավորներին` լիբիական ռեժիմի երեք բարձրաստիճան ղեկավարների ձերբակալության միջազգային օրդեր ստանալու համար:
Դատախազը կարծում է, որ ձերբակալման ենթակա անձինք պատասխանատվոթյուն են կրում խաղաղ բնակիչների սպանությունների եւ հետապնդումների համար: Որոշ տվյալներով, դատախազի հարցումը կարող է վերաբերել Մուամար Քադաֆիի ձերբակալության մասին:




























