Ադրբեջանում արաբական գարնան մասին խոսում են բոլորը` տաքսիստից մինչեւ նախագահ: Այդ մասին հայտնել է «Far Centre» քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների կենտրոնի նախագահ, Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեն` newcaucasus.com-ին տված հարցազրույցում:

«Հենց սկսվեցին Թունիսի եւ Եգիպտոսի իրադարձությունները, մեր իշխանությունները վհատվեցին, «մանդրաժի» մեջ ընկան, այլ բառ չեմ կարող գտնել»,- ասել է նա:

Ըստ դեսպանի, սակայն չարդարացան այն հույսերը, որ Ադրբեջանում կարող էր թունիսյան զարգացումներ լինել: «Սակայն բնակչությունը շարունակում է խոսել Արաբական գարնան մասին` փոփոխությունների հույս ունենալով»,- ասել է նա: