«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` 86 օր կալանքի տակ գտնվող Տիգրան Փոստանջյանը, հայտարարել է հացադուլ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի դեմ:
«Ժառանգություն» կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր` մայիսի 16-ին այս մասին նամակով հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
Տեղեկացնենք, որ իր հերթին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խնդրի վերաբերյալ ահազանգել է Եվրոպայի խորհրդին:




























