Հայաստանի մշակույթի ոլորտին 2010թ. պետբյուջեից հատկացվել է 7 մլրդ 921 մլն դրամ, բյուջեն կատարվել է 98,82 տոկոսով: Այդ ծրագրերով իրականացվել են 45 ծրագրեր: Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է եւս 259,8 մլն դրամ:
Նախարար Հասմիկ Պողոսյանը խորհրդարանում նշել է, թե հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են մի քանի առանցքային ծրագրեր: Իսկ «Թանգարանային գիշեր» ծրագրի իրականացումը գերազանցել է բոլոր սպասելիքները, սպասվածից 3-4 անգամ ավելի շատ քաղաքացիներ են այցելել թանգարաններ:
Պողոսյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում կազմակերպվել են 163 ժամանակավոր եւ հինգ խոշոր ցուցահանդեսներ: Եւս մեկ ցուցահանդես կազմակերպվել է արտերկրում:
Հուշարձանների վերականգնման եւ պահպանման համար անցած տարի ծախսվել է 215 մլն դրամ, վերականգնողական աշխատանքներ են կատարվել 15 մշակութային օբյեկտներում:



























