Երեւանում անցկացվում է «Կովկաս-2010» միջազգային կոնֆերանսը, որը նպատակ ունի ամփոփել անցած տարվա ընթացքում Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունների արդյունքները։ Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված կոնֆերանսին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներ։

Ինչպես իր ելույթում նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը, 2010 թվականը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների խորացման տեսանկյունից կարեւոր տարի է եղել։ 2010 թվականին սկսվեցին Հարավային Կովկասի երկրների հետ ասոցիատիվ համաձայնագրի շուրջ բանակցությունները։ «Հայաստանի հետ բանակցություններում լուրջ առաջընթաց կա»,- ընդգծեց Լյուցենբերգերը՝ ավելացնելով, որ եղել են «դժվար պահեր», սակայն դա «նորմալ է համագործակցման զարգացման գործընթացում»։

Տարեկան զեկույցներով հանդես եկան Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչներ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Վրաստանի Տոհմագիտության ինստիտուտի տնօրեն Գիգա Զեդանիա, ադրբեջանական «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրգադիրովը։