Կոլումբիայում ձերբակալել են Միացյալ Նահանգների կողմից հետախուզվող երկու ամերիկացու՝ քիմիական նյութը, որպես նոր կորոնավիրուսի եւ այլ հիվանդությունների հրաշք բուժում, ապօրինի վաճառելու մեղադրանքով, հայտնում է AP-ը:
Կոլումբիայի դատախազությունը հայտնել է, որ Մարկը եւ Ջոզեֆ Գրենոնները ձերբակալվել են Սանտա-Մարթա ափամերձ քաղաքում, որտեղից իրենց Miracle Mineral Solution «դեղամիջոցը», որը քլորի երկօքսիդ է, ուղարկել են ԱՄՆ, Կոլումբիա եւ Աֆրիկա՝ իրենց հաճախորդներին:
Նշվում է, որ յոթ ամերիկացիներ մահացել են այս նյութի օգտագործումից:
Մարկ Գրենոնը Ֆլորիդայի Բրադենտոն քաղաքում տեղակայված «Առողջության եւ Ծննդոց II ապաքինման եկեղեցու» արքեպիսկոպոսն է, ով կենտրոնացած է է թունավոր քիմիական նյութեր օգտագործելու վրա՝ որպես «հրաշքի դեղ», որը, ըստ նրա, կարող է բուժել մի շարք հիվանդություններ՝ քաղցկեղից մինչեւ աուտիզմ եւ մալարիա, եւ այժմ՝ COVID-19:
Ապրիլին Մայամիի դաշնային դատարանը ինքնահռչակ եկեղեցուն կարգադրել է դադարեցնել նյութի վաճառքը, սակայն վճիռը անտեսվել է:





























