Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընդդիմադիրները գնացել են Անկախության հրապարակ, որտեղ պլանավորվում է բողոքի ցույց, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։

Ընդդիմադիր քաղաքացիների խումբը կիրակի ցերեկը շարժվել է դեպի «Մալինովկա» մետրոյի կայարան Մինսկի կենտրոնում։ Ընթացքում ակցիայի մասնակիցներին միանում են նոր քաղաքացիներ։ «Ազգային քայլերթ հանուն ազատության» չարտոնված զանգվածային ցույցի մեկնարկը նշանակված է 14.00-ին Կառավարության տան մոտ։

Մինչդեռ դեռեւս 12.00-ից նույն հրապարակում նախապատրաստվում է Լուկաշենկոյի կողմնակիցների ցույցը, որը կազմակերպել է «Բելայա Ռուս» իշխանամետ հասարակական կազմակերպությունը։