Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տղամարդը, որը տանը բարիկադավորվել է իր ընտանիքի երեք անդամների հետ, վիրավորել է երեք ոստիկանի, հայտնում է Associated Press-ը։
Ոստիկանները դեպքի վայր են մեկնել կնոջ զանգով, որը հայտարարել է, որ որդին կոտրել է իր տան դուռը, հայտնել է ոստիկանության պետ Մայք Հարմոնը դեպքի վայրի մերձակայքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Կասկածյալը 25 տարեկանից մեծ չէ։ Նա տանն է պահում մորը, մի անչափահասի եւ եւս մեկ մարդու, ում տարիքն անհայտ է։
Հարմոնը նշել է, որ կասկածյալը հոգեկան վիճակի հետ կապված որոշ խնդիրներ ունի։
Ոստիկանության ղեկավարը նշել է, որ երբ սպաները ժամանել են դեպքի վայրը, նրանց վրա կրակել են։ Նրանց հոսպիտալացրել են։ Վիրավորված ոստիկաններից մեկը գիշերը կմնա հիվանդանոցում։
Հարմոնը հավելել է, որ ցանկանում է այս իրավիճակի խաղաղ հանգուցալուծում։
Նրա խոսքով՝ այս տան հետ կապված է եւս մեկ պատմություն կա, սակայն մանրամասներ չի ներկայացրել։





























