ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բանտերից մեկի բանտարկյալները հարձակվել են ուղղիչ հաստատության 6 աշխատակցի վրա, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Ուղղիչ եւ վերականգնողական հաստատությունների դեպարտամենտի հաղորդագրությունը։
Բանտի աշխատակիցները ստացել են ծակած-կտրած վիրավորումներ, կտրվածքներ, ոմանք, ենթադրաբար, կոտրվածքներ ունեն։
Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգոյի մերձակայքում Ռիչարդ Դոնավանի անվան ուղղիչ հաստատությունում։
Նշվում է, որ հարձակումն իրագործվել է ուղղիչ հաստատության բակում՝ 20 բանտարկյալների ներկայությամբ։ Նրանցից ոմանք հարձարկվել են աշխատակիցների վրա։ Հաջորղվել է հարձակումը դադարեցնել նախազգուշական կրակոցի շնորհիվ։
Հաղորդվում է 2 բանտարկյալի վիրավորման մասին։ Նրանք հոսպիտալացվել են։
Կատարվում է քննություն։ Դեպարտամենտից նշում են, որ հնարավոր է դիտավորյալ սպանության փորձի մեղադրանքի առաջադրում։




























