Ֆրանսիայի արեւելքում, Սեն-Դիզյեում ձերբակալել են չեչենական համայնքի 16 ներկայացուցիչների: Ինչպես շաբաթ օրը, օգոստոսի 15-ին, հաղորդել է Le Parisien թերթը, բեյսբոլի մականներով, դանակներով եւ երկաթե ձողերով զինված երիտասարդները ոստիկանության հատուկ ջոկատի կողմից կանգնեցվել են քաղաքի մուտքի մոտ:

Ոստիկանությունը կասկածում է, որ նրանք ցանկանում էին վրեժ լուծել ծեծկռտուքի ընթացքում վիրավորված իրենց հայրենակիցներից մեկի համար:

Տեղական Le Journal de La Haute-Marne թերթի տվյալներով՝ երկու ընտանիքների անդամների միջեւ բախման ժամանակ չեչեն համայնքի անդամը թեթեւ վիրավորվել է: Լրագրողները նշում են, որ մոտ 30 տարեկան տղամարդը ծեծի է ենթարկվել չքավոր թաղամասից «երիտասարդության» կողմից, բայց չի հոսպիտալացվել, եւ որոշել է բողոք չներկայացնել ոստիկանություն:

Վիրավորվելուց հետո տղամարդիկ սոցցանցերում հարձակվողներից «վրեժ լուծելու» կոչ են տարածել, որը գրավել է ոստիկանների ուշադրությունը: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, դա թույլ է տվել նախքան ենթադրյալ հարձակումը ձերբակալել բեյսբոլի մականներով զինված մարդկանց, հայտնում է RFI-ը: https://www.rfi.fr/

Դատախազությունում France-Presse գործակալությանը ասել են որ խոսքը երկու համայնքների ներկայացուցիչների միջեւ բախումների մասին չէ, եւ Սենթ-Դիզյեում իրավիճակը վերահսկվում է: Գերատեսչությունը հայտարարել է հետաքննություն՝ դեպքերի ընթացքում յուրաքանչյուր ձերբակալվածի դերը որոշելու համար:

Հունիսին Դիժոնում ուժեղ բախումներ էին տեղի ունեցել չեչենական համայնքի ներկայացուցիչների եւ Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալների միջեւ: Այն ժամանակ սփյուռքի անդամները ամբողջ Ֆրանսիայից եկել էին թմրավաճառի կողմից 16-ամյա մի տղայի ծեծի ենթարկելու համար վրեժխնդրելու լինելու: Անկարգությունների կազմակերպիչներին կարող է մինչեւ 10 տարվա ազատազրկում սպառնալ: