Երեքշաբթի՝ օգոստոսի 18-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,35 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 42,74 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,24 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 45,26 դոլարի:





























