Հինգշաբթի՝ օգոստոսի 20-ի սակարկությունների տվյալներով նավթի համաշխարհային գները նվազել են, արտադրողները նախազգուշացրել են կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի շարունակականության դեպքում վերականգնման պահանջի հավանականության մասին, փոխանցում է Reuters-ը:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են  0,8 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 45.01 դոլար:

WTI տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0,9 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 42.55 դոլար: