Հյուսիսային Կալիֆոռնիայում հրդեհները սպառնում են հազարավոր տների: Սան Ֆրանցիսկոյում երկինքը ծխից սեւացել է, հաղորդում է Associated Press-ը:

Հրդեհների պատճառ են դարձել կայծակներով ամրոպներն ու ուժգին քամիները: Այրվել է հարյուր հազարավոր ակրա հող:

Կալիֆոռնիայում 72 ժամում գրանցվել է գրեթե 11 000 հրդեհ: Այս մասին հայտնել է նահանգապետ Գեվին Նյուսոմը: