Ճապոնիայում օգոստոսի 12-ից 19-ը շոգ եղանակի պատճառով մահացածների թիվը հասել է 131-ի, հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Բոլոր մահացածները 50 տարեկանից բարձր անձինք են, մեծ մասը՝ 70 տարեկան: Նշվում է, որ նրանցից շատերը մահացած են հայտնաբերվել իրենց տանը:
Երկուշաբթի Համանացու քաղաքում օդի ջերմաստիճանը հասել է 41,1 աստիճանի, ինչը պատմական ռեկորդ է դարձել: Տոկիոյում 35-36 աստիճան է:
Ճապոնիայում շոգ եղանակ է գրանցվում հուլիսի կեսերին, սակայն այս տարի հուլիսը ամպամած էր: Այս տարի հուլիսին Ճապոնիայում ռեկորդային ինտենսիվությամբ տեղումներ են գրանցվել:
Անցած տարի Ճապոնիայում շոգից մահացել է 126 մարդ, ավելի քան 70 000 մարդ տուժել է:





























