Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը հայտնել է իր ընտանիքի հասցեին հնչած սպառնալիքների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես կարող եմ հասկանալ, երբ սպառնալիքներ հնչել պետական ծառայողի հասցեին, սակայն ընտանիքի , այդ թվում երեխաների հասցեին հնչող սպառնալիքները որեւէ կերպ չեն տեղավորվում գլխիս մեջ: Իմ 11 տարեկան երեխայի արցունքների համար ես պատրաստ եմ կոկորդ պատռել: Այստեղ ժողովրդավարության հոտ չի գալիս: Այստեղ բռնաճնշումների եւ ջարդերի գարշահոտ է գալիս»,-ասել է նա՝ նշելով, որ ոչ ոք չի հերքում Բելառուսում փոփոխությունների անհրաժեշտությունը, սակայն դա չպետք է տեղի ունենա հեղափոխությունների կամ քաղաքացիական ապստամբության ճանապարհով: