Ահաբեկչության զոհերի հիշատակի եւ ոգեկոչման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի (A / RES / 72/165) բանաձեւով՝ 2017 թվականի դեկտեմբերին, գրում է Calend.ru-ն:

Օգոստոսի 21-ին նշվող նոր ամսաթվի նպատակը հարգանքի տուրք մատուցելն է ահաբեկչության զոհերին ու դրանից տուժած անձանց, եւ նրանց իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու աջակցությունն է։

Բանաձեւը վերահաստատում է, որ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խթանումն ու պաշտպանությունը ազգային եւ միջազգային մակարդակներում կարեւոր դեր են խաղում ահաբեկչության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի գործում: Այս փաստաթուղթը Գլխավոր ասամբլեայի, Մարդու իրավունքների հանձնաժողովի եւ Մարդու իրավունքների խորհրդի ջանքերի արդյունքն է։

Այսօր ահաբեկչությունը համաշխարհային խնդիր է, որից տառապում են տարբեր երկրներ: Սակայն զոհերի մասին հաճախ մոռանում են, եւ նրանց իրավունքների անտեսումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ նրանց համար: Քիչ պետություններ ունեն ռեսուրսներ կամ կարող են բավարարել զոհերի միջնաժամկետ եւ երկարաժամկետ կարիքները, ինչն անհրաժեշտ է հասարակության մեջ վերականգնվելու եւ ինտեգրման համար:

Ի պատիվ այս օրվա՝ ՄԱԿ-ում անցկացվում են ահաբեկչության զոհերի մասին լուսանկարչական ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, տարբեր հիշատակի եւ թեմատիկ միջոցառումներ, տեղի են ունենում ՄԱԿ գլխավոր քարտուղարի եւ այլ անձանց ելույթներ: