2019 թվականի մայիսին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը հիշատակի նոր օր էր սահմանել՝ Կրոնի կամ համոզմունքների հիմքով բռնության ակտերի զոհերի հիշատակի միջազգային օրը, որն ամեն տարի նշվում է օգոստոսի 22-ին, Ահաբեկչության զոհերի հիշատակի եւ ոգեկոչման միջազգային օրվա հաջորդ օրը։
Մարդկության պատմության մեջ կան պատանդներ կամ բռնության զոհեր դարձած մարդկանց զոհվելու բավականաչափ օրինակներ, որոնք կրոնական կամ որեւէ այլ համոզմունքների հետեւանքով են առաջացել։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, գաղափարախոսությունն ու համոզմունքները իրենց ոչ նյութական էությամբ այնքան էլ անմեղ չեն եւ անպաշտպան են։
Վճռականորեն եւ դաժանաբար գործելու ունակությունը հաճախ կապված է մարդու գիտակցության վրա արտաքին ոչ նյութական գործոնների հոգեբանական ներգործության հետ, որոնց են դասվում տարբեր բնույթի համոզմունքները (կրոնական, քաղաքական, սոցիալական, ռասայական եւ այլ)։
Հիշատակի նոր օրը սահմանելով՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը բոլոր պետական եւ հասարակական կազմակերպություններին, բոլոր կրոնական դավանանքների ներկայացուցիչներին կոչ է անում հիշել տուժած եւ զոհված մարդկանց, որոնք դարձել են կրոնի եւ համոզմունքների հիմքով բռնության զոհեր։
Այս կոչն ուղղված է ամբողջ մարդկությանը։ Այն ուղղված է հասարակության զարգացման մարդասիրական սկզբունքների տարածմանը, մարդկանց միջեւ հարաբերությունների կառուցմանը երկխոսության եւ հանդուրժողության հիմքի վրա։





























