Գերմանիայի գյուղատնտեսության նախարարը կներկայացնի նոր հակասական օրինագիծ, համաձայն որի՝ շների տերերը կպարտավորվեն զբոսանքի տանել իրենց կենդանիներին օրական առնվազն երկու անգամ ընդհանուր առմամբ առնվազն մեկ ժամ տեւողությամբ, հաղորդում է DW-ը։

Կանոնները նաեւ արգելում են տերերին կապել շներին երկար ժամանակով կամ թողնել նրանց ամբողջ օրով։ Գրեթե յուրաքանչյուր հինգերորդ գերմանական տանը կա շուն․ երկրում տանը պահվող շների թիվը գերազանցում է 9 միլիոնը։

«Ընտանի կենդանիները փափուկ խաղալիքներ չեն, եւ դա անհրաժեշտ է հաշվի առնել»,-հայտարարել է գյուղատնտեսության նախարար Յուլյա Քլյոքները։ Նա նշել է, որ նախարարությունը գործում է «շների պահանջմունքների մասին գիտական նոր հետազոտության» համաձայն։