Վերջին մեկ տարում Չինաստանից ավելի քան 50 մլրդ դոլար է դուրս բերվել կրիպտոարժույթի միջոցով, պարզել է Chainalysis ընկերությունը։ Դրա մասնագետները ապացույցներ են գտել, որ քաղաքացիները խախտում են երկրից կապիտալի դուրսբերման սահմանափակումները։ Չինաստանի բնակիչներին թույլատրվում է տարեկան մինչեւ 50 հազար դոլար գումարի արտասահմանյան արժույթ գնել, փոխանցում է ՌԲԿ-ն։
«Անցած 12 ամսում առեւտրային պատերազմների հետեւանքով չինական տնտեսության ցնցումների եւ յուանի դեւալվացիայի ֆոնին մենք գրանցել ենք չինական հասցեներից օտարերկրյա հասցեներ ավելի քան 50 մլրդ դոլար կապիտալի դուրսբերում։ Այս ոչ բոլոր փողերն է հարկ որակել որպես կապիտալի արտահոսք։ Բայց մենք 50 մլրդ դոլարը համարում ենք Արեւելյան Ասիայից այլ տարածաշրջաններ կրիպտոարժույթի միջոցով կապիտալի արտահոսքի բացարձակ շեմ»,- նշված է հաշվետվության մեջ։
Փորձագետները նշել են, որ այսպիսի գործարքներում օգտագործվում է Tether սթեյբլքոինը։ Այն թույլ է տալիս կապիտալի տեղափոխման դեպքում խուսափել անկայունության ռիսկից եւ վերահսկիչ մարմինների ավելորդ ուշադրությունից։
«Հավանաբար, տնտեսության անկումը առաջացրել է Չինաստանից կապիտալի արտահոսք։ Սակայն Tether-ի տեղափոխությունների զգալի մասը կապված է արեւելաասիական կրիպտոարժութային թրեյդերների գործողությունների հետ, որոնք իրենց ակտիվները տարել են օտարերկրյա բորսաներ, որ կրիպտոշուկայում մեծ անկայունության ժամանակ այնտեղ վաճառեն»,- եզրահանգում են կատարել Chainalysis-ի վերլուծաբանները։
Չինաստանում է գտնվում բիթքոնի ցանցում հաշվիչ հզորությունների ավելի քան 50 տոկոսը։ Ավելի վաղ չինական Սիչուան նահանգում ջրհեղեղները հանգեցրել էին առաջատար մայնինգ-փուլերի հեշրեյթի 10-20 տոկոսով անկմանը։





























