Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 50 000 մարդ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Հրդեհը տարածվել է մոտ 780 քառ. մղոն տարածքով:
Ոչնչացվել է 175 կառույց, ներառյալ՝ բնակելի տներ: Եվս 50 000 կառույց գտնվում է սպառնալիքի տակ:
Տուժել են 33 բնակիչ եւ հրշեջներ, երկու մարդ զոհվել է:





























