Աշխարհի ամենածեր մարդը՝ հարավաֆրիկացի Ֆրեդի Բլոմը, մահացել է 116 տարեկան հասակում: Այս մասին հայտարարել է երկարակյացի ընտանիքը, հայտնում է Daily Sabah-ը:

Բլոմը Քեյփթաունի հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսի համավարակի հետ կապ չունեցող՝ բնական մահով: Ընտանիքի ներկայացուցիչը նշել է, որ երկու շաբաթ առաջ նա դեռ փայտ էր կտրում:

Ֆրեդին ծնվել է 1904 թվականին եւ իսպանական գրիպից ապաքինվածներից մեկն էր, այն ժամանակ նրա ամբողջ ընտանիքը մահացել էր այդ հիվանդությունից: 1918-20թթ․ ընկած ժամանակահատվածում, ըստ տարբեր աղբյուրների, իսպանական գրիպից մահացել է 17-ից մինչեւ 50-100 միլիոն մարդ:

Բլոմը «ոչ պաշտոնապես» համարվում էր Երկրի ամենածեր մարդը, մինչդեռ Գինեսի ռեկորդների գրքում որպես այդպիսին նշվում է 112-ամյա բրիտանացի Բոբ Բեյթոնը: