ԱՄՆ Վիսկոնսին նահանգում ոստիկանները կրակել են աֆրոամերիկացու մեջքին, նա լուրջ վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել է, հաղորդում է Kenosha News-ը:
Պարբերականի տվյալներով՝ տղամարդը փորձել է բաժանել երկու վիճաբանող կանանց: Ոստիկանները նրա դեմ էլեկտրաշոկ են կիրառել, ապա կրակել են: Հարեւանների խոսքով՝ հրաձգությունը տեղի է ունեցել տուժածի երեխաների աչքի առջեւ:
Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայր է ժամանել կենցաղային բռնության մասին կանչից հետո: Ոստիկանությունը հայտնել է նաեւ, որ միջադեպի ժամանակ ոստիկան է կրակել:





























