Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհների մակերեսը մեծացել է մինչեւ 612,9 հազար հեկտար, հայտնել են նահանգի կրակի դեմ պայքարի ծառայությունից։ Հրդեհված տարածքը կազմում է 126,3 հազար հեկտար։ Չնայած բոլոր ջանքերին, առայժմ չի հաջողվում կրակը հաղթահարել։
Տարերային աղետի դեմ պայքարում են 14 հազարից ավելի հրշեջներ, ավելի քան 2,4 հազար մեքենաներ եւ 310-ից ավելի բուլդոզերներ։ Իշխանությունները հաստատել են հրդեհի 7 զոհերի մասին տեղեկությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Անոմալ շոգի եւ հրդեհների պատճառով նահանգում շարունակում է գործել ԱԴ ռեժիմը։ ԱՄՆ նախագահը կարգադրել է դաշնային բյուջեից օգնություն հատկացնել Կալիֆոռնիայի իշխանություններին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ներկայիս անտառային հրդեհը ընդգրկման մակերեսով Նահանգի պատմության մեջ երկրորդն է։





























