Ֆինլանդիայում հնարավոր են համարում վեցժամյա աշխատանքային օրը: Աշխատանքային ժամերի կրճատումը կարող է փոխհատուցվել աշխատանքի արտադրողականության բարձրացմամբ, կարծում է վարչապետ Սաննա Մարինը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Վարչապետի խոսքերով՝ այս առաջարկը չի հակասում պետական ֆինանսների ամրապնդմանը, ինչպես նաեւ բնակչության զբաղվածության մակարդակը 73,7-ից առնվազն 75 տոկոսի հասցնելու կառավարության կողմից դրված նպատակին:

«Բարձրացված արտադրողականության արդյունքում ստացված հարստությունը պետք է բաժանել ոչ միայն սեփականատերերի եւ ներդրողների, այլեւ սովորական աշխատողների միջեւ»,- օգոստոսի 23-ին իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում ասել է Մարինը: