Համաշխարհային տնտեսական ֆորումը Դավոսում իր տարեկան հանդիպումը տեղափոխել է 2021 թվականի ամառվա սկիզբ:
«Որոշումը հեշտ չի տրվել, քանի որ համաշխարհային առաջնորդներին անհրաժեշտ է հավաքվել միասին՝ COVID-19-ից հետո ժամանակաշրջանում ընդհանուր վերականգնման ուղի մշակելու եւ «Մեծ վերբեռնումը» ձեւավորելու համար: Սակայն, փորձագետների կարծիքով, հունվարին մենք չենք կարողանա դա անվտանգ անել:
2021 թվականի հունվարի 25-ից մեկ շաբաթվա ընթացքում ՀՏՖ-ն թվային ձեւաչափով բարձր մակարդակի «Դավոսյան երկխոսություններ» կանցկացնի, որի ընթացքում աշխարհի հիմնական առաջնորդները տեսակետներ կփոխանակեն 2021 թվականին աշխարհի վիճակի վերաբերյալ:
2021 թվական տեղափոխված տարեկան ժողովի ամսաթվի եւ անցկացման վայրի մանրամասն տեղեկատվությունը կտրամադրվի հենց որ մենք համոզվենք, որ բոլոր պայմանները բավարարված են` մեր մասնակիցների եւ հյուրընկալող համայնքի առողջությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է ՀՏՖ-ի հաղորդագրության մեջ:




























