Չափանիշները, որոնց համաձայն ՌԴ-ն կարող է Բելառուսում գործարկել իրավապահ մարմինների աշխատակիցներից կազմված ռեզերվը, վերահսկողությունից իրավիճակի դուրս գալն է, երբ կարող են վտանգի մեջ հայտնվել պետական իշխանության մարմինները եւ խաղաղ բնակչությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Բելառուսին օգնելու համար ստեղծել է իրավապահ մարմինների աշխատակիցներից կազմված ռեզերվ, որը գործարկվելու է անհրաժեշտության դեպքում։ Պետության ղեկավարը նշել էր, որ դա արել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ։

«Ուղղակի կարդացեք նախագահի ասածը, արդեն ամեն ինչ ասված է։ Այսինքն՝ բնականաբար, վերահսկողությունից դուրս գալու հիպոթետիկ իրավիճակ, երբ վտանգված է կայունությունը, ընդհանրապես պետական կառավարման օրգանների գոյությունը եւ մարդկանց անվտանգությունը, որը կարող է լինել ծայրահեղական գործողությունների հետեւանքով։ Ահա եւ ձեզ չափանիշները»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան Բելառուսում իրավապահների ռուսական ռեզերվի գործարկման չափանիշների մասին հարցին։