B-52 ամերիկյան ռմբակոծիչները թռիչքներ են կատարել ՆԱՏՕ-ի 30 երկրներով:
4 ռեակտիվ ռմբակոծիչներ թռիչքներ են կատարել Հյուսիսային Դակոտայում, Կանադայում, ԱՄՆ-ում:
Մեկօրյա առաքելությունը մշտական թռիչքների մի մասն է, որոնք անցկացվում են Եվրոպայում 2018 թվականից եւ կոչված են ցույց տալու համերաշխությունը ՆԱՏՕ-ի հետ, բարձրացնելու պատրաստվածությունն ու հնարավորություն տալու ուսուցման համար:
Գեներալ Թոդ Ուոլթերսը հայտնել է, որ անվտանգության ոլորտում ԱՄՆ պարտավորությունները անսասան են:
Նրա խոսքով՝ նման օպերացիաները հաստատում են ԱՄՆ հակվածությունը գլոբալ անվտանգությանն ու կայունությանը: «Շարունակելով ամրապնդել մեր կայուն հարաբերությունները՝ մենք հստակ ուղերձ ենք հղում մեր պոտենցիալ թշնամիներին եւ հայտնում մեր պատրաստակամությունը՝ հակազդելու ցանկացած գլոբալ մարտահրավերի»,-ասել է Ուոլթերսը:





























