Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Մինսկի համար ուժայինների ռեզերվ ստեղծելու մասին: Նա Պուտինին լավ ընկեր է անվանել, հաղորդում էՍպուտնիկ Բելառուսը:

«Մենք երեկ լսեցինք մեր հարեւանի եւ իմ լավ ընկերոջ հայտարարությունը: Ռուսաստանցիները ցանկանում են պաշտպանել Բելառուսին: Լսեք, մենք մեզ կարող ենք պաշտպանել: Սակայն մենք ՌԴ նախագահի հետ հասկանում ենք, թե ինչ կլինի, եթե նահանջենք»,-հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ այդ դեպքում երկիրը կարող է վերածվել ռազմական գործողությունների թատրոնի:

Նա նաեւ նշել է, որ Արեւմուտքին Բելառուսը պետք չէ, նրանց համար Բելառուսը ցատկահարթակ է դեպի Ռուսաստան: